Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթը մեկ մուտացիայի է ենթարկվում
https://parstoday.ir/hy/news/world-i149568-Գիտնականները_պարզել_են_որ_կորոնավիրուսը_շաբաթը_մեկ_մուտացիայի_է_ենթարկվում
«Քովիդ-19»-ի առաջացման աղբյուր դարձած SARS-CoV-2 կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում մոտավորապես շաբաթը մեկ, այսինքն՝ երկու անգամ ավելի հաճախ, քան կարծում էին նախկինում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 03:21 Asia/Tehran
  • Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթը մեկ մուտացիայի է ենթարկվում

«Քովիդ-19»-ի առաջացման աղբյուր դարձած SARS-CoV-2 կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում մոտավորապես շաբաթը մեկ, այսինքն՝ երկու անգամ ավելի հաճախ, քան կարծում էին նախկինում:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ այս մասին վկայում են Բաթի և Էդինբուրգի համալսարանների գենետիկների հետազոտության արդյունքները:

Աշխատանքի հեղինակները պարզել են, որ մինչ այս կորոնավիրուսի հետազոտողները չէին նկատել մուտացիաներից շատերը և դրանք հաշվի չէին առել դրանք նոր հիմնամանրէների առաջացման արագությունը գնահատելիս: Նրանց կարծիքով՝ ամենից հաճախ տեսադաշտից դուրս են մնացել «բացասական սելեկցիայի» օրինակները, երբ տեղի ունեցած մուտացիան վնասակար է եղել հենց վիրուսի համար և նվազեցրել է դրա գոյատևման շանսերը: Մինչդեռ գիտնականների ուշադրությունը կենտրոնացել է դրական սելեկցիայի օրինակների վրա, երբ նոր հիմնամանրէն առավելություն է ստացել հնի նկատմամբ, ինչպես օրինակ՝ «դելտան»:

Հետազոտությունը հաստատել է նաև, որ եթե մարդ կորոնավիրուսով հիվանդ է լինում մի քանի շաբաթից ավելի, վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել իր իսկ օրգանիզմում:

Tert.am