ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i149708-ԼՂ_կարգավորման_շուրջ_պայմանավորվածությունները_հաջողությամբ_իրականացվում_են._Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 04:10 Asia/Tehran
  • ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում  են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում:

«Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում: Դրանք հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- ասել է Լավրովը:

Armenpress.am