Պատվաստումները կանխում են «երկարաժամկետ քովիդ»-ի ռիսկը
https://parstoday.ir/hy/news/world-i149786-Պատվաստումները_կանխում_են_երկարաժամկետ_քովիդ_ի_ռիսկը
Լոնդոնի Քինգս քոլեջի կողմից արված ուսումնասիրությունները պարզել են, որ  կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված լինելը ոչ միայն նվազեցնում է վարակվելու ռիսկը, այլև կանխում է ինֆեկցիան երկարաժամկետ Covid19-ի վերածվելը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2021 16:00 Asia/Tehran
  • Պատվաստումները կանխում են «երկարաժամկետ քովիդ»-ի ռիսկը

Լոնդոնի Քինգս քոլեջի կողմից արված ուսումնասիրությունները պարզել են, որ  կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված լինելը ոչ միայն նվազեցնում է վարակվելու ռիսկը, այլև կանխում է ինֆեկցիան երկարաժամկետ Covid19-ի վերածվելը։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատվաստում չստացած մարդկանց համեմատությամբ պատվաստված մարդկանց դեպքում 50%-ով կրճատվում է  չորս շաբաթից ավելի տևող ախտանիշների առաջացման հավանականությունը:Մինչ օրս Բրիտանիայում 16-ից բարձր տարիքի մարդկանց 78.9%-ը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ:Այսպիսով՝ աշխարհում շատերը կորոնավիրուսից վերականգնվում են չորս շաբաթվա ընթացքում, բայց ոմանց ախտանիշները տևում են շաբաթներ և ամիսներ շարունակ։ Սա կոչվում է «երկարաժամկետ քովիդ» և կարող է առաջանալ կորոնավիրուսի նույնիսկ թեթևախտանիշների դեպքում:Գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է The Lancet Infectious Diseases-ում, նշում  են, որ ակնհայտ է՝ առհասարակ, պատվաստումները փրկում են կյանքեր և կանխում լուրջ հիվանդությունները, սակայն երկարաժամկետ հիվանդությունների զարգացման վրա պատվաստանյութերի ազդեցությունը միշտ ավելի քիչ է եղել:«Երկարաժամկետ Covid-ի վերաբերյալ լավ նորությունն այն է, որ, ըստ մեր հետազոտությունների, կրկնակի պատվաստումը զգալիորեն նվազեցնում է դրա վտանգը»,- նշել է առաջատար գիտաշխատողներից դոկտոր Քլեր Սթիվսը։

civic.am