Թունիսցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի ամերիկյան պատվիրակության այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i149852-Թունիսցիները_ցույց_են_անցկացրել_ի_նշան_բողոքի_ամերիկյան_պատվիրակության_այցի_դեմ
Ամերիկյան պատվիրակության Թունիս կատարած այցին զուգահեռ, այդ երկրի մի խումբ քաղաքացիներ բողոքել են իրենց երկրում ԱՄՆ-ի միջամտությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2021 14:10 Asia/Tehran
  • Թունիսցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի ամերիկյան պատվիրակության այցի դեմ

Ամերիկյան պատվիրակության Թունիս կատարած այցին զուգահեռ, այդ երկրի մի խումբ քաղաքացիներ բողոքել են իրենց երկրում ԱՄՆ-ի միջամտությունների դեմ:

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը շաբաթ օրը Քարթաջի նախագահական պալատում հանդիպել է Թունիսի նախագահ Ղեյիս Սաիդի հետ:

Մինչ Թունիսի նախագահի հետ հանդիպումը, ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպել է Ալ-Նեհզա շարժման, «Թունիսի սիրտ», «Կեցցե Թունիսը» և  «Ազգային դաշինք» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ամերիկյան պատվիրակության այցի դեմ  ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել.«Ազգային ինքնիշխանություն, ոչ թե արտաքին ուժերի հպատակություն», «Բարի չես եկել ամերիկյան պատվիրակություն» , «Ուժը ժողովրդին է պատկանում»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նշել են, որ դեմ են արտաքին միջամտություններին, հատկապես ԱՄՆ -ի միջամտությանը Թունիսի ներքին գործերին: