Ղրղզստանում կանցկացվեն ՀԱՊԿ երկրների զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/world-i149888-Ղրղզստանում_կանցկացվեն_ՀԱՊԿ_երկրների_զորավարժություններ
ՀԱՊԿ-ի երկրների արագ արձագանքման ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնելու Ղրղզստանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2021 07:34 Asia/Tehran
  • Ղրղզստանում կանցկացվեն ՀԱՊԿ երկրների զորավարժություններ

ՀԱՊԿ-ի երկրների արագ արձագանքման ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնելու Ղրղզստանում:

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 7-ից 9 -ը:

Զորավարժություններին կմասնակցեն Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորքերն ու օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ-ի միիացյալ շտաբը:

Այս զորավարժությունների հիմնական նպատակներն են՝ բարելավել ՀԱՊԿ-ի հրամանատարական և վերահսկիչ սարքերի գործնական հմտությունները, ինչպես նաև համատեղ գործողություններում մեծացնել ստորաբաժանումների համախմբվածությունը առաջադրանքների կատարման ուղղությամբ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ: Ուզբեկստանը ներկայումս ՀԱՊԿ-ի անդամ չէ:

Այս կազմակերպության հիմնական նպատակներից է տարածաշրջանում սահմանափակել Հյուսիսատլանտյան դաշինք՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ընդլայնումն ու ազդեցությունը: