Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Լաչինում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասին
Սեպտեմբեր 07, 2021 03:26 Asia/Tehran
Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում մարտական հրաձգություն համատեղ վարժանքներ են սկսվել:
Այս մասին հայտնել է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել փոխգործակցությունը եւ մարտական համակարգումը մարտական գործողությունների ժամանակ՝ ներառյալ ռազմական որոշումներ կայացնելու եւ ստորաբաժանումների կառավարման՝ հրամանատարների հմտությունների զարգացումը: Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների կատարելագործմանը, հայտնել է լրատվամիջոցը:
News.am
Պիտակ