Բրիտանացիներին հորդորել են արհեստական միս ուտել՝ մոլորակը փրկելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i149978-Բրիտանացիներին_հորդորել_են_արհեստական_միս_ուտել_մոլորակը_փրկելու_համար
Մեծ Բրիտանիայի բնակիչները պետք է ավելի քիչ միս ուտեն եւ անցնեն այլընտրանքային սպիտակուցների օգտագործման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 06:27 Asia/Tehran
  • Բրիտանացիներին հորդորել են արհեստական միս ուտել՝ մոլորակը փրկելու համար

Մեծ Բրիտանիայի բնակիչները պետք է ավելի քիչ միս ուտեն եւ անցնեն այլընտրանքային սպիտակուցների օգտագործման:

Այդ կերպ երկիրը կարող է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ մոլորակը փրկելու համար: Այս մասին ասվում է Social Market Foundation (SMF) հետազոտական ​​կենտրոնի զեկույցում:

Վերլուծաբանները անհանգստացած են կենդանական սպիտակուցից երկրի «կախվածությամբ» եւ կառավարությանը կոչ են արել աջակցել արհեստական ​​մսի մշակմանն ու վաճառքին` վնասակար նյութերի զրոյական արտանետումների հասնելու համար: Փորձագետների խոսքով՝ իշխանությունները պետք է կենտրոնանան ոչ միայն մսի սպառման հարկի ներդրման վրա, այլեւ զարգացնեն այլընտրանքային ապրանքների շուկան: 

Որպես օրինակ՝ զեկույցում ասվում է, որ այլ երկրների իշխանություններն արդեն ընդունել են սպիտակուցների այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը: Մեծ Բրիտանիան պետք է անասնապահության ոլորտում աշխատի այնպես, ինչպես էլեկտրամոբիլների եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ոլորտում, հայտնել է հետազոտական ​​կենտրոնը:

«Լավագույն լուծումը կլիներ օգնել սպառողներին ընդունել ավելի կայուն դիետիկ սովորություններ` ընդլայնելով շուկայում այլընտրանքային սպիտակուցային արտադրանքի տեսականին: Կարելի է ակնկալել, որ սպառողները կհրաժարվեն մսից միայն այն դեպքում, եթե առաջարկվող ապրանքները լինեն բարձրորակ եւ մատչելի», - հայտարարել է SMF-ի գիտաշխատող Լինուս Պարդոն:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում մեկ շնչին բաժին է ընկնում ընդամենը վեց տոկոսով պակաս միս, քան 1974 թվականին: Անասնապահությունը մեծացնում է ածխածնի արտանետումները. անասնաբուծությանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 14.5 տոկոսը:

news.am