Արցախում ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i150036-Արցախում_ադրբեջանական_կողմը_կրակ_է_բացել_խաղաղ_բնակավայրերի_ուղղությամբ
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 15:14 Asia/Tehran
  • Արցախում ադրբեջանական կողմը կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից սեպտեմբերի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԼՂ-ի  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։

armenpress.am