Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել
https://parstoday.ir/hy/news/world-i150114-Ռուս_խաղաղապահներն_ադրբեջանական_շինտեխնիկայի_4_շարասյաուն_են_ուղեկցել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պարեկային հսկողություն է իրականացրել 3 երթուղիով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 12:12 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պարեկային հսկողություն է իրականացրել 3 երթուղիով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի 4 շարասյուն՝ Մատաղիս – Գետավան – Վանք և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի շառայությունը։

Խաղաղապահների ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքների և օբյեկտների ականազերծումը։ Մեկ օրում չպայթած զինամթերքից 2 հա տարածք է ականազերծվել։

Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի հետո, 27 դիտակետում շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

panarmenian.net