Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ղարաբաղ. սրընթաց ստեղծվում է նոր ենթակառուցվածք
https://parstoday.ir/hy/news/world-i150148-Բոլոր_ճանապարհները_տանում_են_դեպի_Ղարաբաղ._սրընթաց_ստեղծվում_է_նոր_ենթակառուցվածք
44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը ազատագրել է Ղարաբաղը և հարակից շրջանները։ Այժմ իր տարածքային ամբողջականությունը ապահովող Ադրբեջանի առջև կանգնած է կարևորագույն խնդիր՝ ազատագրված հողերի վերականգնումն ու վերածննունդը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 13:47 Asia/Tehran
  • Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ղարաբաղ. սրընթաց ստեղծվում է նոր ենթակառուցվածք

44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը ազատագրել է Ղարաբաղը և հարակից շրջանները։ Այժմ իր տարածքային ամբողջականությունը ապահովող Ադրբեջանի առջև կանգնած է կարևորագույն խնդիր՝ ազատագրված հողերի վերականգնումն ու վերածննունդը։

Այդ ուղղությամբ արդեն սկսվել է կարևոր նախագծերի իրագործումը։ Բնական է, առաջնակարգ խնդիրներից մեկը՝ ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծումն է, տեղեկացնում է Armenia.Az-ը։

Ադրբեջանի պետության ղեկավարի ազատագրված տարածքներ յուրաքանչյուր այցի ժամանակ կատարվում է ռազմավարական կարևոր օբյեկտների հիմնարկեքը՝ լինի դա ավտոմոբիլային ճանապարհ, կամ օդանավակայան։ Օրինակ այս տարվա հունվարի 14-ի նախագահ Իլհամ Ալիևը կատարել է՝ Ահմեդլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու 27-րդ կիլոմետրի վրա Ֆիզուլի-Շուշա ճանապարհի, ինչպես նաև Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի հիմնարկեքը։

Ֆիզուլի-Շուշա ճանապարհի նախագիծը իր մեջ ներառում է կամուրջների և թունելների շինարարություն։ Այսինքն բարդ ռելևֆով տարածքներում շրջանցիկ ճանապարհների փոխարեն նախատեսված է կամուրջների և թունելների շինարարությունը։ Նոր ճանապարհը կկապվի Ֆիզուլիի օդանավակայանի հետ, պլանավորվում է նաև այնտեղից շարունակել դեպի Իսա բուլաղ նոր ճանապարհ։

Տվյալ համատեքստում կարելի է նշել նաև Հորադիզ-Աղբենդ երկաթգիծը, որի հիմնարկեքը պետության ղեկավարի կողմից կատարվել է փետրվարի 14-ին։ 100 կիլոմետր երկարությամբ այդ երկաթգծի ռազմավարական նշանակությունը չափազանց մեծ է, քանզի տվյալ տրանսպորտային ենթակառույցը կարևոր դեր կխաղա Ադրբեջանի քաղաքացիների ազատագրված տարածքներ այցերի ապահովման մեջ, իսկ գլխավորը՝ մեծ ավանդ կներդնի Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի Ինքանավար Հանրապետության միջև ուղիղ երկաթուղային տրամսպորտային կապի ստեղծման մեջ։

Բացի դրանից, Ղարաբաղում արդեն կատարվել է՝ Ֆիզուլի-Հադրութ, Զանգիլան-Հորադիզ, ինչպես նաև Բարդա-Աղդամ ավտոմոբիլային ճանապարհների հիմնարկեքը։ Կառուցվում է Լաչին քաղաքը շրջանցող նոր այլընտրանքային ճանապարհ։ Դրա երկարությունը կկազմի մոտ 80 կիլոմետր։

Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա Հաղթանակի ճանապարհի ավարտական աշխատանքների հետ ծանոթանալու համար, նախագահ Իլհամ Ալիևի օգոստոսի 29-ի այցի ընթացքում նշվել է, որ Հաղթանակի ճանապարհի շինարարությունը ավարտվում է։ Երկու եռագոտի ճանապարհի երկարությունը կազմում է 101 կիլոմետր։ Ասֆալտաբետոնային ցածկույթը արդեն դրվել է ճանապարհի 92-րդ կիլոմետրի հատվածում։ Մյուս մասերում աշխատանքները շարունակվում են։ Ճանապրհի վրա կառուցվել են կամուրջներ և ստորգետնյա անցումներ։

Ղարաբաղի զարգացման պլանի հաշվառմամբ՝ Հաղթանակի ճանապարհը կառուցվում է երկրորդ տեխնիկական կատեգորիայի համապատասխան։ Այն սկսվում է Հաջիգաբուլ-Մինջիվան-Զանգեզուր ավտոմայրուղուց, ձգվում է մինչև Ղարաբաղի մարգարիտ՝ Շուշա քաղաք։ Նախագծի համապատասխան՝ կառուցվող ճանապարհի երկայնքով ավարտվել է չորս ավտոմոբիլային կամուրջների շինարարությունը։ 45, 80 և 90 մետր երկարությամբ կամուրջներ են կառուցվել ճանապարհի 26,9, 37,2, 37,5, և 57,3 կիլոմետրերի վրա։ Դրանով հանդերձ այդ ճանապարհի վրա ապահովվում է հարմարավետ երթևեկություն։

Նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 30-ին Շուշա քաղաքում Վագիֆի պոեզիայի օրերի պաշտոնական բացման ժամանակ ասել է. «Շուշա քաղաքի վերականգնումը սկսվել է հունվարի 14-ին, և կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել։ Առաջին հերթին կառուցվել է ճանապարհ։ Ինչ վիճակում էր գնտվում Հաղթանակի ճանապարհը, որով դուք այժմ եկել եք, մենք տեսանք հունվարի 14-ին։ Մենք Ֆիզուլիից եկանք մոտավորապես 2,5-3 ժամվա ընթացքում։ Սառնամանիքային, ձնոտ եղանակ էր, ճանապարհ չկար, կեղտի մեջ թաղված արահետ էր, սառույցով ծածկված։ Իսկ այժմ արդեն կառուցվել է ասֆալտապատ ճանապարհ, և սա է՝ Հաղթանակի ճանապարհը։ Կառուցվում է նաև մայրուղային ճանապարհ։ Ֆիզուլի քաղաքից կառուցվում է իր մեջ թունելներ ներկրող մայրուղի, այն կլինի առավել կարճ ճանապարհ»։

Նշենք նաև, որ այս օրերին Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը ներկայացրել է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում կառուցվող ճանապարհների քարտեզը։ Նրանում նշվել են՝ ներկա ժամանակ կառուցվող 665,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հիմնական ավտոճանապարհներ։ Բացի դրանից, քարտեզում նշված են շինարարության համար նախատեսվող ավտոմայրուղիները, որոնց երկարությունը չի նշվել։

Տեղեկատվության համաձայն, ներկա ժամանակ, 101 կմ երկարությամբ Հաղթանակի ճանապարհի հետ մեկտեղ, շարունակվում է Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա (81,6 կմ), Թողանալը-Քելբեջար-Իստիսու (80,7 կմ), Քելբեջար-Լաչին (72,3 կմ), Ահմեդբեյլի-Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ (123,8 կմ) ճանապարհների շինարարությունը։

Կառուցվում են նաև Թալըշ-Թափգարագոյունլու-Գաշալթը (22 կմ), Խուդաֆերին-Գուբադլը-Լաչին (83 կմ), Շյուքյուրբեյլի-Ջեբրայիլ-Հադրութ (43 կմ), Ֆիզուլի-Հադրութ (13 կմ) և Բարդա-Աղդամ (45 կմ) ավտոճանապարհները։