Բացահայտվել է Ֆրանսիական Լաֆարջ ընկերության ֆինանսական աջակցությությունը ԻԼԻՊ-ին
(last modified Wed, 08 Sep 2021 14:40:45 GMT )
Սեպտեմբեր 08, 2021 19:10 Asia/Tehran
  • Բացահայտվել է Ֆրանսիական Լաֆարջ ընկերության ֆինանսական աջակցությությունը ԻԼԻՊ-ին

«Անաթոլու» գործակալությանը տրամադրված փաստաթղթերի համաձայն՝ Ֆրանսիայում ցեմենտ արտադրող Լաֆարջ խոշոր ընկերությունն իր բիզնես գործունեությունը Սիրիայում շարունակելու համար, գումար է վճարել և ֆինանսապես աջակցել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

«Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման» և «ռազմական հանցագործություններին մեղսակցության» մեղադրանքով Ֆրանսիայում այս ընկերության դեմկազմված գործում նշված է, որ Լաֆարջը կապ է հաստատել ԻԼԻՊ-ի հետ ՝ Ֆրանսիայի կառավարության և Ֆրանսիայի հետախուզական ծառայության տեղեկությամբ: Փաստաթղթում նշված է, որ Ֆրանսիայի հետախուզական ծառայությունը չի զգուշացրել Լաֆարջին, որ ընկերության ձեռնարկած գործողությունները հանցագործություն են:

«Անաթոլու» գործակալությունըը հավելել է, որ ԻԼԻՊ-ը  ֆրանսիական Լաֆարջ ընկերությունից ստացած ցեմենտը օգտագործել է թունելների և թաքստոցների կառուցման համար: Ավելի վաղ, Թուրքիայի կառավարությունը մեղադրվում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու և խմբավորմանն աջակցելու մեջ: