ՀԱՊԿ-ը պատրաստ է դիմակայել Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/world-i150236-ՀԱՊԿ_ը_պատրաստ_է_դիմակայել_Աֆղանստանում_իրադարձությունների_զարգացման_ցանկացած_իրավիճակին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը պատրաստ է դիմակայել Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած իրավիճակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2021 12:52 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը պատրաստ է դիմակայել Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած իրավիճակին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը պատրաստ է դիմակայել Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած իրավիճակին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը սեպտեմբերի 9-ին Ղրղզստանում անցկացված կազմակերպության արագ արձագանքման ուժերի զորավարժությունների ավարտին հայտարարել է.«Կազմակերպությունը պատրաստվում է դիմակայել Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած իրավիճակին»:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ղեկավարն անդրադարձել է  Ռուսաստանում և Տաջիկստանում զորավարժությունների անցկացմանը՝ ահաբեկչության սպառնալիքներին դիմակայելու նպատակով ուժեր պատրաստելու համար:

Օգոստոսի 15-ին <Թալիբան> խմբավորումը մտավ Քաբուլ և Աֆղանստանում  Աշրաֆ Ղանիի կառավարությունը տապալվեց: Վերլուծաբանները Քաբուլում թալիբների իշխանության հաստատումը համարում են  ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների 20-ամյա օկուպացիայի ավարտը: Նրանք Աֆղանստանը օկուպացրել էին արևմտյան աշխարհի ցանկության համաձայն Աֆղանստանը վերականգնելու պատրվակով: 

Կազմակերպության հիմնական նպատակներից է սահմանափակել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և ԱՄՆ -ի ընդլայնումն ու ազդեցությունը տարածաշրջանում: