Ղարաբաղում կյանքը եռում է. Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i150270-Ղարաբաղում_կյանքը_եռում_է._Մուրադովը_ռուս_խաղաղապահների_գործունեության_մասին
Ռուստամ Մուրադովի վերջին խաղաղապահ առաքելությունը սեպտեմբերի 7 -ին Բաքվից երկու հայ գերիների վերադարձն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 04:11 Asia/Tehran
  • Ղարաբաղում կյանքը եռում է. Մուրադովը` ռուս խաղաղապահների գործունեության մասին

Ռուստամ Մուրադովի վերջին խաղաղապահ առաքելությունը սեպտեմբերի 7 -ին Բաքվից երկու հայ գերիների վերադարձն էր:

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը: 

«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», - ասել է Մուրադովը:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», - ասել է նա:

Արդեն հայտնել ենք, որ Ռուստամ Մուրադովը ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար: Նրան փոխարինել է գեներալ -մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

armeniasputnik.am