Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց հնարավոր չէ․ Կարո Փայլան
https://parstoday.ir/hy/news/world-i150302-Առանց_սահմանների_բացման_հարաբերությունների_նորմալացման_գործընթաց_հնարավոր_չէ_Կարո_Փայլան
Կարո Փայլանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայմանը սահմանների բաց լինելն է․ «Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել հնարավոր չէ»։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն իսկապես ցանկանում են նման գործընթաց սկսել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 12:07 Asia/Tehran
  • Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց հնարավոր չէ․ Կարո Փայլան

Կարո Փայլանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գլխավոր նախապայմանը սահմանների բաց լինելն է․ «Առանց սահմանների բացման՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել հնարավոր չէ»։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի իշխանություններն իսկապես ցանկանում են նման գործընթաց սկսել։

Ըստ Փայլանի՝ պատճառն այն է, որ Էրդողանը ցանկանում է փոխել միջազգային հանրության կարծիքն իր մասին։ «Թուրքիան իր ոտքերն է դրել մի քանի տարածաշրջաններում, ունի խնդիրներ Կիպրոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլն, իր նեոօսմանական երազանքներն էր փորձում իրականացնել, և հիմա նա ոչինչ չունի աշխարհին պատմելու՝ խաղաղություն հաստատելու, ինչ-որ տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու մասին։

Էրդողանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պատմություն՝ աշխարհին ներկայացնելու համար, որ Թուրքիան աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Կարո Փայլանը մատնանշեց, որ Թուրքիայի նախագահը հաճախ է խոսում նախագծերի մասին, որոնցում ներգրավված են 6 տարածաշրջանային երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, որոնց միանալու է նաև Հայաստանը՝ ունենալով որոշ տնտեսական օգուտներ։

«Էրդողանը հիմա ցանկանում է Արևմուտքին՝ Եվրոպային և ԱՄՆ-ին հավատացնել, որ դեռ աշխատում է խաղաղություն հաստատելու ուղղությամբ, մտածում է այս տարածքում երկրների հաշտեցման մասին»,- ասաց նա։

1in.am