Թուրքիայի քաղաքացիները բողոքում են կառավարության հակակորոնավիրուսային գործողությունների դեմ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մի խումբ բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել, հայտարարելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված կառավարության գործունեությունը թույլ է:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության թվերի աճի ֆոնին, Ստամբուլի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել և կոչ են արել բարելավել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է մոտ 3000 մարդ:
«Մեծ զարթոնք» կարգախոսով անցկացվող ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Թուրք ժողովուրդը պատվաստման համար նախատեսված ծովախոզուկ չէ, իսկ Առողջապահության նախարարությունը՝ պատվաստանյութերի շուկայավարման գրասենյակ»:
Ցուցարարները պահանջել են Թուրքիայի առողջապահության նախարարի հրաժարականը: Հաղորդվում է, որ հանրահավաքին ներկա են եղել 14 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: