ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր քարտուղարը կրկնել է Իրանի երաշխիքների խնդիրների վերաբերյալ պնդումները
https://parstoday.ir/hy/news/world-i150574-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_քարտուղարը_կրկնել_է_Իրանի_երաշխիքների_խնդիրների_վերաբերյալ_պնդումները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով վերջերս է վերադարձել Թեհրան կատարած այցից, երկուշաբթի օրը կրկնել է իր մտահոգությունը Իրանի միջուկային օբյեկտների անհասանելիության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2021 13:08 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ -ի գլխավոր քարտուղարը կրկնել է Իրանի երաշխիքների խնդիրների վերաբերյալ պնդումները

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով վերջերս է վերադարձել Թեհրան կատարած այցից, երկուշաբթի օրը կրկնել է իր մտահոգությունը Իրանի միջուկային օբյեկտների անհասանելիության վերաբերյալ:

«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, Գրոսսին ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի նիստում մտահոգություն հայտնելով Իրանի չհայտարարված վայրերում միջուկային նյութերի առկայության վերաբերյալ, ասել է, որ չորս չհայտարարված վայրերի վերաբերյալ հարցեր դեռ կան: 

Ռաֆայել Գրոսսին պնդել է, որ գործակալության կողմից Իրանի երաշխիքների շուրջ համաձայնագրի շրջանակում հայտարարությունների ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ հարցերի պարզաբանման գործում առաջընթացի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապահովելու Գործակալության կարողության վրա:

Գրոսիի հակասական հայտարարություններ կատարվել է այն դեպքում, երբ նա կիրակի օրը Թեհրանում Իրանի պաշտոնյաների հետ բանակցությունները որակել էր կառուցողական և ասել, որ երկու կողմերը ծարժվում են իրենց տարաձայնությունները կարգավորելու ուղղությամբ: