Ֆրանսիան և Ճապոնիան անհրաժեշտ են համարում ՌԴ-ի հետ երկխոսության շարունակումը
https://parstoday.ir/hy/news/world-i15058-Ֆրանսիան_և_Ճապոնիան_անհրաժեշտ_են_համարում_ՌԴ_ի_հետ_երկխոսության_շարունակումը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնել են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության հարցում՝ հայտնում է Nikkei գործարար պարբերականի էլեկտրոնային էջը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 10:10 Asia/Tehran
  • Ֆրանսիան և Ճապոնիան անհրաժեշտ են համարում ՌԴ-ի հետ երկխոսության շարունակումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնել են Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության հարցում՝ հայտնում է Nikkei գործարար պարբերականի էլեկտրոնային էջը։

«Նրանք երկուսն էլ համակարծիք են եղել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման անհրաժեշտության հարցում»,- գրում է թեթը՝ Ճապոնիայի Իսէ-Սաիմա բնակավայրում G7-ի գագաթնաժողովի նախաշեմին Փարիզում կայացած ճապոնա-ֆրանսիական հանդիպման արդյունքներով։

Թերթի տեղեկություններով՝ Օլանդն ու Աբեն քննարկել են նաև Չինաստանի ազդեցության ուժեղացումն ու ահաբեկչության հակազդման հարցերը, որոնք կդառնան մայիսի 26-27-ը Ճապոնիայի նախագահությանմբ կայանալիք գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։

Սինձո Աբեն ավարտում է ուղևորությունը Եվրոպայի երկրներով՝ «յոթնյակի» հանդիպումից առաջ, և ինչպես ավելի վաղ հաղոդվել էր, մայիսի 6-ին ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլլադիմիր Պուտինի հետ։

1in.am

3/5/2016