Հանդիպում և բանակցություններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների միջև
https://parstoday.ir/hy/news/world-i150628-Հանդիպում_և_բանակցություններ_Թուրքիայի_և_Ադրբեջանի_ռազմական_պաշտոնյաների_միջև
Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը՝ երկկողմ համագործակցության քննարկման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2021 04:42 Asia/Tehran
  • Հանդիպում և բանակցություններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների միջև

Երեկ Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը՝ երկկողմ համագործակցության քննարկման նպատակով:

Ըստ Անատոլու գործակալության, Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը հանդիպել է ադրբեջանական բանակի ԳՇ գեներալ Քարիմ Վալիևի հետ ՝ քննարկելու երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ընդլայնման և Բաքվին թուրքական զենքի վաճառքի ուղիները:

Միաժամանակ, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի,  Ադրբեջանի և Պակիստանի  «Երեք եղբայր 2021» կոդային անվանմամբ զորավարժությունը:

Զորավարժությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30 -ը: Թուրքիայի և Ադրբեջանի  ռազմական ուժերի համագործակցությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո: