Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ "ճիշտ որոշումներ ընդունելու համար"
https://parstoday.ir/hy/news/world-i151532-Էրդողանը_գովել_է_Պուտինին_ղարաբաղյան_պատերազմի_ժամանակ_ճիշտ_որոշումներ_ընդունելու_համար
ԱՄՆ-ից մեկնելուց հետո Էրդողանը գրավոր հարցազրույց է տվել լրագրողներին։ Նա գովել է Ռուսաստանին և հայտնել, որ Սոչիում Պուտինի հետ հանդիպումը դեմ առ դեմ կլինի՝ առանց երրորդ անձանց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2021 10:15 Asia/Tehran
  • Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ

ԱՄՆ-ից մեկնելուց հետո Էրդողանը գրավոր հարցազրույց է տվել լրագրողներին։ Նա գովել է Ռուսաստանին և հայտնել, որ Սոչիում Պուտինի հետ հանդիպումը դեմ առ դեմ կլինի՝ առանց երրորդ անձանց։

 Էրդողանը կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Արցախյան պատերազմի ժամանակ։

Էրդողանի՝ թուրքական ԶԼՄ-ներին գրավոր փոխանցված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ շատ գովեստներ են հնչում։ NTV Haber-ը հայտնում է, որ, մասնավորապես, Թուրքիայի նախագահը գովել է Պուտինին Ղարաբաղի համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը ղարաբաղյան պատերազմի ժամանակ որոշումներ է ընդունել որպես իսկական պետական այր, և ճիշտ որոշումներ է ընդունել։

Էրդողանն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ անհրաժեշտության դեպքում հեշտ է կապվել և կարևոր հարցեր քննարկել, և որ ինքը Ռուսաստանի կողմից Թուրքիայի հասցեին ինչ-որ սխալ գործողություններ երբեք չի նկատել:

Խոսելով հինգի կամ վեցի հարթակի մասին, Էրդողանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս հարցում «դրական ազդակներ» են ստացվում։

«Այդ դրական ազդակների հետ մենք հստակ քայլեր կձեռնարկենք։ Այլ կերպ ասած՝ ես հույս ունեմ, որ մենք տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու հնարավորություն կունենանք»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև ավելացրել է, որ հույս ունի՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում ավելի ուժեղ և տարբերվող շրջանի անցնել։

armeniasputnik.am