Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i151640-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_դրական_է_որակել_Միրզոյան_Բայրամով_հանդիպումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2021 16:01 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

«Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության:

armenpress.am