Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i151936-Վրաստանի_վարչապետը_հանդիպել_է_Ադրբեջանի_նախագահի_հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 11:12 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վրաստանի վարչապետը մասնակցելու է նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ:

armenpress.am