Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանի արձագանքն՝ Ալիեւի իսրայելական անօդաչու սարքի հետ լուսանկարվելուն
https://parstoday.ir/hy/news/world-i152462-Բաքվում_ԱՄՆ_նախկին_դեսպանի_արձագանքն_Ալիեւի_իսրայելական_անօդաչու_սարքի_հետ_լուսանկարվելուն
Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն անդրադառնալով իսրայելական Harop ԱԹՍ-ի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարվելու քայլին, նշել է, որ Ալիևը «խառնում է մեղուների փեթակը»:
(last modified 2025-12-29T15:07:00+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 10:56 Asia/Tehran

Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն անդրադառնալով իսրայելական Harop ԱԹՍ-ի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարվելու քայլին, նշել է, որ Ալիևը «խառնում է մեղուների փեթակը»:

կոզլարիչը հայտարարել է. «Իրանին զայրացնում է է ինչպես իսրայելական զենքի գնումը, այնպես էլ Ադրբեջանի  կողմից Իսրայելին տեղեկատվության փոխանցումը: Չեմ կարծում, որ Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմ կլինի: Այնուամենայնիվ, հնարավոր են անդրսահմանային հակամարտություններ: Եթե ​​զարգացումներն ավելի սրվեն, ո՞վ կաջակցի Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա մասնակցել պատերազմին: Կասկածներ ունեմ նաև Ռուսաստանի վերաբերյալ: ԱՄՆ-ն ինքը բազմաթիվ խնդիրներ ունի:  Ադրբեջանն էլ գտնվում է ծանր վիճակում»:

Ադրբեջանի նախագահի գրասենյակին կից գործող «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» տնօրեն Ֆարիդ Շաֆիևնա սել է, որ  2005 թվականին Իրանը և Ադրբեջանի համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվել են երրորդ կողմերին թույլ չտալ իրենց տարածքներն օգտագործել միմյանց դեմ»: