Գիտնականները հայտնաբերել են, որ Պլուտոնի մթնոլորտը սկսում է ոչնչանալ
Գիտնականները հայտնաբերել են, որ Պլուտոնի մթնոլորտը ենթարկվում է տարօրինակ փոփոխության, գրում է astronews.ru-ն:
Աստղագետները հայտնաբերել են ապացույցներ, որ Պլուտոնի մթնոլորտը սկսում է անհետանալ:
Օգտագործելով աստղադիտակներ ԱՄՆ-ում ու Մեքսիկայում՝ գիտախումբը դիտարկել է Պլուտոնն ու դրա մթնոլորտը, որը հիմնականում կազմված է ազոտից, ինչպես եւ Երկրում: Պլուտոնի մթնոլորտն ապահովվում է սառույցների գոլորշու ճնշմամբ մակերեւույթին, այդկերպ, եթե Պլուտոնում սառույցը տաքանա, այն կարող է կտրուկ փոխել դրա մթնոլորտի հարթությունը, ասվում է գիտնականների տարածած հայտարարության մեջ:
25 տարվա ընթացքում Պլուտոնն ավելի է հեռվացել Արեւից, այդ պատճառով դրա մակերեւույթի ջերմաստիճանն անկել է: Վերջերս կատարված դիտարկումների շնորհիվ հետազոտողները հայտնաբերել են ապացույցներ, որ Պլուտոնի մթնոլորտն իրականում դարձյալ չի սառում ինչպես եւ դրա մակերեւույթը: Պլուտոնն այնքան հեռու է Արեւից, որ ժամանակը ընթացքում այն կդառնա ավելի սառը, նախքան կկարողանա մոտենալ Արեւին իր հսկայական ուղեծրի մյուս մասերում:
Շնորհիվ երեւույթին, որը հայտնի է որպես ջերմային իներցիա, Պլուտոնի մակերեւույթի ճնշումն ու մթնոլորտի խտությունը շարունակել են աճել մինչեւ 2018 թվականը: Ըստ էության՝ Պլուտոնն ուներ մնացորդային ջերմություն այն ժամանակից ի վեր, երբ այն ավելի մոտ էր Արեւին: Սակայն իներցիան սկսում է թուլանալ, եւ Պլուտոնի սառեցմամբ դրա մթնոլորտի ավելի մեծ մասն է սառում մակերեւույթին ու «անհետանում»:
«Դա նման է նրան, թե ինչպես է Արեւը տաքացնում ավազը լողափում»,-ասել է SwRI-ի գիտաշխատող Լեսլի Յանգը, որը զբաղվում է Արեւային համակարգի սառցե մարմինների եւ դրանց մակերեւույթների ու մթնոլորտների միջեւ փոխազդեցության ուսումնասիրմամբ:
Յանգն ուսումնասիրել է այդ հետազոտության արդյունքները հոկտեմբերի 4-ին Ամերիկյան աստղագիտական հանրության Մոլորակագիտության բաժնի 53-րդ ամենամյա ժողովի ժամանակ:
news.am