Հոկտեմբեր 11, 2021 11:33 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ը հրաժարվում է քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ վերադառնալու համար

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն, ի պատասխան ԱՄՆ-ի վերջին մեղադրանքների, թե Իրանը հետաձգում է Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների վերսկսումը, ասել է, որ ԱՄՆ-ն երկու ամիս ժամանակ է ծախսել բանակցություններին նախապատրաստվելու համար: Սակայն մինչ այժմ հրաժարվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել միջուկային գործարքին վերադառնալու համար:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս պնդում էին, առանց նշելու ՀԳՀԾ-ից իրենց անօրինական և միակողմանի դուրս գալը, որ Իրանի նոր կառավարությունը ժամանակ է կորցնում և չի ցանկանում վերադառնալ Վիեննայի բանակցություններին:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ուրբաթ օրը կրկնել է ՀԳՀԾ վերակենդանացնելու Վիեննայի բանակցություններին վերադառնալու Իրանի մտադրությունը՝ ասելով. «Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանին, երբ Արևմուտքը բարի կամք դրսևորի ու այս միջուկային գործարքը կգործի»:

Ամիր Աբդուլլահյանը ընդգծեց որ շատ կարևոր է, որ միջուկային բանակցություններում Իրանի ժողովրդի շահերն ու իրավունքները լիովին երաշխավորվեն:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ