Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղաշարժերը
https://parstoday.ir/hy/news/world-i152934-Ադրբեջանում_Սիոնիստական_ռեժիմի_ռազմական_տեղաշարժերը
Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացրել է այդ երկրում Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների մասին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 08:42 Asia/Tehran
  • Ադրբեջանում  Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղաշարժերը

Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացրել է այդ երկրում Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների մասին է:

Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Միհման Ալիևն ասել է.«Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանում գործունեություն են ծավալում Իսրայելի ռեժիմի բարձրաստիճան սպաները»:

Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությանը, «Թուրան» գործակալության տնօրենը նշել է, որ Բաքուն իսրայելական զենքեր ու տեխնոլոգիաներ է օգտագործել:

«Իրականությունն այն է, որ Բաքուն անվտանգության ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի հետ և նրանց ներկայացուցիչները ներկա են Ադրբեջանում և հետախուզական գործունեություն են ծավալում»,-ասել է Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Միհման Ալիևը:

Այս բոլորն այն դեպքում, երբ Ադրբեջանի ժողովուրդը Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի իրագործած ոճրագործությունների պատճառով, միշտ էլ դեմ է եղել Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի կառավարության համագործակցությանը: