Ադրբեջանում Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղաշարժերը
Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացրել է այդ երկրում Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների մասին է:
Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Միհման Ալիևն ասել է.«Բոլորին հայտնի է, որ Ադրբեջանում գործունեություն են ծավալում Իսրայելի ռեժիմի բարձրաստիճան սպաները»:
Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցությանը, «Թուրան» գործակալության տնօրենը նշել է, որ Բաքուն իսրայելական զենքեր ու տեխնոլոգիաներ է օգտագործել:
«Իրականությունն այն է, որ Բաքուն անվտանգության ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի հետ և նրանց ներկայացուցիչները ներկա են Ադրբեջանում և հետախուզական գործունեություն են ծավալում»,-ասել է Ադրբեջանի «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Միհման Ալիևը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Ադրբեջանի ժողովուրդը Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ռեժիմի իրագործած ոճրագործությունների պատճառով, միշտ էլ դեմ է եղել Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի կառավարության համագործակցությանը: