ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն. Միջուկային օբյեկտների վրա հարձակումը պետք է դատապարտվի
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անդրադառնալով Իրանի միջուկային գիտնականների սպանությանը և միջուկային օբյեկտների դեմ իրականացված դիվերսիոն հարձակումներին, պասիվ և ուշացած դիրքորոշում է հայտնել, նշելով. «Միջուկային օբյեկտների դեմ ցանկացած հարձակում պետք է դատապարտվի»:
Ռաֆայել Գրոսսին Energy Intelligence Journal- ին տված հարցազրույցում ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսն այդ կապակցությամբ շատ հստակ դիրքորոշումէ արտահայտել՝ մի քանի բանաձևեր ընդունելով: նա հավելել է, որ միջուկային օբյեկտների դեմ ցանկացած հարձակում պետք է դատապարտվի:
Նաթանզի միջուկային օբկեկտիում իրականացված դիվերսիիայից հետո, Վիեննայում Իրանի դեսպան և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «Գործակալության գլխավոր տնօրենից պահանջվել է հստակ դիրքորոշում արտահայտել Նաթանզի վրա հարձակման վերաբերյալ և դատապարտել այդ ահաբեկչական գործողությունը»:
ՄԱԳԱՏԷ -ի կանոնադրության համաձայն, բացի վերահսկողական դերից, գործակալությունը պատասխանատու է իր անդամների միջուկային կարողությունների պահպանման և դրանց կրած ցանկացած վնասի համար: Սակայն ՄԱԳԱՏԷ -ն չի կատարել այս կապակցությամբ իր պարտավորությունը և անտեսել է Իրանին: Փաստն այն է, որ ՄԱԳԱՏԷ -ն և նրա անդամ երկրները երբեք պատշաճ կերպով չեն արձագանքել ահաբեկչական գործողություններին, ինչպիսիք են Նաթանզի դիվերսիան և իրանցի միջուկային գիտնական Ֆախրիզադեի սպանությունը: