ԱՄՆ-ն շարունակում է թշնամական դիրքորոշում ունենալ Ռուսաստանի դեմ
Հոկտեմբեր 14, 2021 14:37 Asia/Tehran
ԱՄՆ -ն Ռուսաստանին չի հրավիրել կիբերսպառնալիքների դեմ պայքարին նվիրված վիրտուալ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ամերիկացի մի պաշտոնյա ասել է.«Ռուսաստանին չեն հրավիրել մասնակցելու 30 երկրների վիրտուալ գագաթնաժողովին, որը նվիրված է կիբերսպառնալիքների դեմ պայքարի ուղիների քննարկմանը»:
Նախատեսվում է առաջիկա շաբաթներին 30 երկրների մասնակցությամբ անցկացնել վիրտուալ հանդիպում աճող կիբեր սպառնալիքների և Ransomware՝ դրամաշորթ ծրագրերի վերաբերյալ:
ԱՄՆ-ն վերջին ամիսների ընթացքում ենթարկվել է խոշոր կիբերհարձակումների՝ որոնց համար մեղադոում է Ռուսաստանին:
Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները:
Պիտակ