Բերդիմուհամեդովն ընդգծել է Թուրքմենստանի հանձնառությունը միջազգային տարանցման ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i153208-Բերդիմուհամեդովն_ընդգծել_է_Թուրքմենստանի_հանձնառությունը_միջազգային_տարանցման_ոլորտում
Պեկինում կայացած կայուն տրանսպորտի համաշխարհային համաժողովի լիագումար նիստում, Թուրքմենստանի նախագահը հայտարարել է տարանցման ոլորտում միջազգային համագործակցության նկատմամբ իր երկրի հանձնառության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2021 17:09 Asia/Tehran
  • Բերդիմուհամեդովն ընդգծել  է Թուրքմենստանի հանձնառությունը միջազգային տարանցման ոլորտում

Պեկինում կայացած կայուն տրանսպորտի համաշխարհային համաժողովի լիագումար նիստում, Թուրքմենստանի նախագահը հայտարարել է տարանցման ոլորտում միջազգային համագործակցության նկատմամբ իր երկրի հանձնառության մասին:

Թուրքմենստանի նախագահ  Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովն ասել է.«Այս նիստում մենք կշարունակենք մեր ջանքերը արտակարգ իրավիճակներում տրանսպորտի և կայուն ու վստահելի տարանցման տարբեր տեսակների զարգացման ուղղությամբ»: 

Բերդիմուհամեդովը հավելել է.«Այսօր առավել քան երբևէ մեծ նշանակություն ունեն ճգնաժամերի հետևանքներն նվազագույնի հասցնելու նպատակով ու կայուն ցուցիչների հասնելու համար ընդունվող համադրված, պատասխանատու և հեռատեսական որոշումները»:

Թուրքմենստանի նախագահը շեշտել է.«Ընթացիկ բանակցությունները միավորել են տարածաշրջանի բոլոր ոլորտների վրա ազդեցություն ունեցող կառավարությունների ղեկավարներին և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին»: