Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i153282-Գերմանիան_և_Թուրքիան_շարունակելու_են_բանակցությունները_թալիբների_հետ
Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 14:14 Asia/Tehran
  • Գերմանիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները թալիբների հետ

Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս պաշտոնում իր հրաժեշտի այցն է կատարել այդ երկիր:

«Բնականաբար, մենք քննարկել ենք իրավիճակն Աֆղանստանում: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների ու փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովեն հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասել է Մերկելը: Նա հայտնել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները թալիբների հետ և այդ գործընթացի մասին տեղյակ պահել միմյանց:

armenpress.am