Պոմպեո. ԱՄՆ կորցնում է իր հեղինակությունн աշխարհում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականությունը կկործանի աշխարհում ԱՄՆ-ի դերն ու հեղինակությունը:
Fox News-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնի միջազգային դաշնակիցներին անհանգստացնում է ԱՄՆ-ի դերն աշխարհում և նրանք կարծում են, որ երկիրը լքում է համաշխարհային բեմը:
Ծայրահեղ հանրապետական քաղաքական գործիչը հավելել է. «Բայդենի վարչակազմը չի ընկալում համաշխարհային իրողությունները»:
Պոմպեոն անդրադարձել է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության մի շարք ուղղություններին, այդ թվում՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերմանը և Իրանի հետ ՀԳՀԾ վերադառնալու շուրջ բանակցություններին կրկին մասնակցելուն ուղղված նրա ջանքերը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լուրջ էր վերաբերվում ԱՄՆ-ի հզորությունը որպես «լավ ուժ» օգտագործելուն:
Հատկանշական է, որ Պոմպեոյի հայտարարությունը հնչում է այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարել է միակողմանի քաղաքականություն, ինչը վրդովեցրել է ԱՄՆ-ի մեծ թվով դաշնակիցների, այդ թվում՝ Եվրոպային:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio