ԱՄՆ-ում ուղևորների աչքի առաջ տղամարդը բռնաբարել է մի կնոջ
ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի միջքաղաքային գնացքում, ուղևորների աչքի առջև տղամարդը բռնաբարել է մի կնոջ, ինչը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել:
Ինչպես փոխանցում է Deutsche Welle- ն, միջադեպը հետաքննող ոստիկանության աշխատակից Թիմոթի Բերնհարթն երևույթը ընդհանուր առմամբ «մտահոգիչ» է անվանել, քանի որ ակնհայտորեն շատ քաղաքացիներ անտարբեր են նման հանցագործությունների նկատմամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գնացքի վագոնում մի քանի մարդ է եղել և, ամենայն հավանականությամբ նրանք հանցագործության ականատես են եղել, սակայն չեն արձագանքել:
Բերնհարտի խոսքով՝ ոստիկանությունը ուսումանսիրում է գնացքի տեսախցիկների ինֆորմացիան, իսկ միջադեպի մանրամասները դեռ հնարավոր չէ հրապարակել:
35-ամյա հանցագործը ձերբակալվել է, իսկ բռնաբարության զոհը տեղափոխվել է հիվանդանոց: