Ջո Բայդեն. Նախագահ, ով ընդունակ չէ հարցազրույցներ տալ
https://parstoday.ir/hy/news/world-i153382-Ջո_Բայդեն._Նախագահ_ով_ընդունակ_չէ_հարցազրույցներ_տալ
Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց անցել է արդեն 10 ամիս, և, ի տարբերություն ԱՄՆ այլ նախագահների, նա այս ընթացքում ընդհամենը 10 հարցազրույց տալ լրատվամիջոցներին`ծերության և հիվանդության պատճառով խոսելու անկարողության պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 04:42 Asia/Tehran
  • Ջո Բայդեն. Նախագահ, ով ընդունակ չէ հարցազրույցներ տալ

Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելուց անցել է արդեն 10 ամիս, և, ի տարբերություն ԱՄՆ այլ նախագահների, նա այս ընթացքում ընդհամենը 10 հարցազրույց տալ լրատվամիջոցներին`ծերության և հիվանդության պատճառով խոսելու անկարողության պատճառով:

Hill կայքի հաղորդմամբ, Բայդենը դժկամությամբ է  հարցազրույցներ տալիս և ի տարբերություն Բարաք Օբամայի ու Դոնալդ Թրամփի, պաշտոնավարման 10 ամսիների ընթացքում, ընդհամենը 10 հարցազրույց է  տվել: :

Սպիտակ տան բարձրաստիճան լրագրողի խոսքով ՝ Օբաման իր նախագահության առաջին 10 ամիսներին 113 հարցազրույց է տվել ԶԼՄ-ներին, իսկ Թրամփը՝ 50:

78 -ամյա Բայդենը վերջին ամիսներին կորցրել է իր խոսքի վերահսկողությունը, այնքան, որ Սպիտակ տան պաշտոնյաները փորձում են վերահսկել և կառավարել լրագրողների հետ նրա խոսակցությունները:

Բանավոր խոսքում Բայդենի սխալները նրա ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ տարբեր ենթադրությունների պատճառ են դարձել: :

Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տան նախկին բժիշկը կանխատեսում է, որ Բայդենին սպառնում է լուրջ հիվանդություն, և նա ստիպված կլինի հրաժարական տալ նախքան նախագահության ժամկետի  ավարտը: