ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգտում է փոփոխել սահմանները Եվրոպայում
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք հիմնված կլինեն թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի վրա»:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2015-ի ամենամյա հաշվետվության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Միաժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ, որի ժամանակ ներկայացվել է հաշվետվությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանը իրեն շատ ագրեսիվ է պահում արեւելյան ուղղությամբ»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն տեսնում է, որ Ռուսաստանը ձգտում է փոփխել սահմանները Եվրոպայում: Սթոլթենբերգը հավելել է, որ հենց դրա հետ կապված Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ ռուսական իշխանությունների գործողությունները նպաստել են նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը որոշել է չկրճատել ռազմական բյուջեի ծախսերը: