Էրդողանը սպառնացել է վտարել տասը երկրների դեսպաններին
Թուրքիայի նախագահը սպառնացել է վտարել Անկարայում տասը երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին, որոնք պահանջել են ազատ արձակել հակաթուրքական ակտիվիստին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «ԱԳՆ -ին ասել եմ, որ Անկարան չի կարող ընդունել այդ երկրների դեսպաններին»:
Կանադան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Դանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով արագացնել և արդար անցկացնել Անկարայում ընդդիմադիր գործիչ Օսման Կավալայի գործի քննությունը:
Քավալան, որը հրատարակիչ է, չորս տարի կալանքի տակ է առանց դատավարության։
ԵԽ-ն այդ կապակցությամբ վերջերս Թուրքիային սպառնացել էր պատժամիջոցներով։