Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին պատերազմի անդունդ քաշելը
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանին պատերազմի անդունդի մեջ ներքաշելու փորձերը:
Sputnik-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Ժանգ Ջունը, քննադատելով ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, հինգշաբթի օրը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աճը չի բխում որևէ մեկի շահերից
«Որոշ երկրներ, հատկապես ԱՄՆ-ն, վտանգավոր միջոցներ են ձեռնարկում, որոնք իրավիճակը Թայվանի նեղուցում տանում են վտանգավոր ուղղությամբ», հայտարարել է չինացի դիվանագետը:
Չինաստանի նախազգուշացումը գալիս է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկրի բանակը կպաշտպանի Թայվանը, որը Չինաստանը համարումէ իրենը:
ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Թայվանը են ճանաչում որպես անկախ պետություն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio