Ամերիկացի զինվորների մեծ մասը պատրաստ չէ պատերազմի
https://parstoday.ir/hy/news/world-i154236-Ամերիկացի_զինվորների_մեծ_մասը_պատրաստ_չէ_պատերազմի
ԱՄՆ բանակում անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ հարցված ամեն յոթ զինծառայողներից միայն մեկն է պատրաստ անհապաղ մարտական ​​գործողությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 14:27 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորների մեծ մասը պատրաստ չէ պատերազմի

ԱՄՆ բանակում անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ հարցված ամեն յոթ զինծառայողներից միայն մեկն է պատրաստ անհապաղ մարտական ​​գործողությունների:

Ամերիկյան Foreign Policy  պարբերականի հաղորդման համաձայն, շուրջ 5400 զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում անցկացված հարցումների մասնակիցների միայն 14 տոկոսն է դրական պատասխանել  այն հարցին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են տեղակայվել, պատերազմել և հաղթել աշխարհի ցանկացած կետում: Միևնույն ժամնանակ, Պենտագոնը փորձում է նսեմացնել խնդիրը։

Հաղորման համաձայն,հարցվողների շրջանում  զգալի տարբերություն է եղել և չնայած գեներալների 40 տոկոսը վստահ է եղել  անհապաղ տեղակայման հարցում, սպաների շրջանում դրական է պատասխանել 20 տոկոսից պակասը:

Հարցումն անցկացվել է 2020 թվականի հուլիսին և օգոստոսին՝ կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին, Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց մեկ տարի առաջ։

ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացումը լուրջ խնդիրներ է առաջացրել՝ կապված ԱՄՆ ենթակառուցվածքների հնացման  և դրանց արդիականացման համար անհրաժեշտ  ֆինանսական միջոցների հատկացման հետ։