New York Times. ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային դիրքը
https://parstoday.ir/hy/news/world-i154266-new_york_times._ԱՄՆ_ն_կորցնում_է_համաշխարհային_դիրքը
The New York Times-ը գրում է, որ կառավարության քաղաքականության պատճառով, ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային դիրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 04:44 Asia/Tehran
  • New York Times. ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային դիրքը

The New York Times-ը գրում է, որ կառավարության քաղաքականության պատճառով, ԱՄՆ-ն կորցնում է համաշխարհային դիրքը:

Թերթը գրում է, որ Միացյալ Նահանգների  համաշխարհային դիրքն ակնհայտորեն թուլացել է և  նախագահ Ջո Բայդենը բախվել է մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում։

Ըստ հաղորդագրության՝ այս անկումը սկսվել է  շատ տարիներ առաջ  և մեղավորներին գտնելունո ւղղված  ջանքերն անվերջ են լինելու:

Ամերիկյան National Interest թերթը նույնպես երեքշաբթի օրը  գրել է, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի խոշոր  սխալ  է  թույլ տվել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նախորդ տարիների համեմատ ԱՄՆ-ի անկումը տարբեր քաղաքական և տնտեսական հարթություններում կանխատեսելի էր՝ աշխարհի տարբեր ծայրերում Վաշինգտոնի ռազմատենչ և միջամտողական քաղաքականության ակտիվացման հետևանքով։