Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ համագործակցությամբ
Ադրբեջանի ԱԺ ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է Թեհրանի հետ հարաբերությունները բարեկամական մակարդակի հասցնելու հարցում։
«Այս երկրի առաջնահերթությունը հարևանների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերություններն են»,- ասել է պատգամավոր Էլման Նասիրովը։
Նասիրովը հավելել է. «Իրանն Ադրբեջանի մեծ հարևաններից է, և երկու երկրների համագործակցության հիմքում պատմական ու կրոնական հարաբերություններն են»:
Նրա խոսքով. «Չնայած ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Ադրբեջանը չի միացել այդ պատժամիջոցներին: Ընդհակառակը, Բաքուն շահագրգռվածություն է հայտնել գործնական ուղիներով զարգացնել Իրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունները»:
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև վերջին թյուրիմացություններին, Նասիրովն ասել է, «Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն օգտագործել է բոլոր դիվանագիտական ուղիները խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, քանի որ Որովհետև Ադրբեջանը երբեք շահագրգռված չէ Իրանի հետ հարաբերությունների սառեցմամբ և վատթարացմամբ»։