Եվրամիությունը չեղարկել է Իրանի օդային տարածքով թռիչքների նախազգուշացումը
https://parstoday.ir/hy/news/world-i154464-Եվրամիությունը_չեղարկել_է_Իրանի_օդային_տարածքով_թռիչքների_նախազգուշացումը
Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը հայտարարել է. «Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունում Իրանի օդային տարածքի վտանգավորության մասին նախազգուշացումը չեղարկվել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 14:03 Asia/Tehran
  • Եվրամիությունը չեղարկել է Իրանի օդային տարածքով թռիչքների նախազգուշացումը

Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը հայտարարել է. «Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունում Իրանի օդային տարածքի վտանգավորության մասին նախազգուշացումը չեղարկվել է»։

Սիավաշ Ամիր Մաքրին ասել է.«Եվրոպական ավիացիոն միությունը 2020 թվականի հունվարին հայտարարություն էր տարածել, որով սահմանափակել էր եվրոպական ընկերությունների օդանավերի թռիչքը Իրանի օդային տարածքում 25000 ֆուտից ցածր բարձրության վրա: Արգելքն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը»:

Ազգային ավիացիոն կազմակերպության ղեկավարը հավելել է.«Այս սահմանափակումը վերացնելու նպատակով խորհրդակցություններ են անցկացվել Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության և Օդանավակայանների և օդանավիգացիոն ընկերության մասնագիտացված գրասենյակների և եվրոպական ավիաընկերությունների, տարածաշրջանի և Եվրոպայի ավիացիոն կազմակերպությունների հետ»: