Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i154490-Հռոմի_պապն_առաջին_անգամ_հանդիպել_է_Հնդկաստանի_վարչապետի_հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով հոկտեմբերի 30-ին այցելել է Վատիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 16:11 Asia/Tehran
  • Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով հոկտեմբերի 30-ին այցելել է Վատիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հնդկաստանի ղեկավարը այս օրերին Հռոմում է՝ մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 30-ին մեկնարկում է Իտալիայի մայրաքաղաքում:

Մոդին Հռոմի պապին նվիրել է արծաթե մոմակալ և գիրք, որը պատմում է շրջակա միջավայրի պահպանման գործում Հնդկաստանի ջանքերի մասին:

Կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետերից Հնդկաստան այցելել է միայն Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 1986 և 1999 թվականներին: Ֆրանցիսկոսը խոսել է այդ երկիր այցելելու իր ցանկության մասին:

/armenpress.am