Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աննախադեպ մակարդակի վրա են. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i154522-Ռուսաստանի_ու_Չինաստանի_հարաբերությունները_աննախադեպ_մակարդակի_վրա_են._Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ Հռոմում կայացած հանդիպմանը նշել է երկու երկրների հարաբերությունների աննախադեպ մակարդակը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 08:29 Asia/Tehran
  • Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները աննախադեպ մակարդակի վրա են. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ Հռոմում կայացած հանդիպմանը նշել է երկու երկրների հարաբերությունների աննախադեպ մակարդակը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:

Սա ՌԴ արտգործնախարարի առաջին երկկողմ հանդիպումն է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:

«Մեր շփումները բավական ինտենսիվ են։ Սա արտացոլում է ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների որակապես աննախադեպ մակարդակը։ Խնդիրները, որոնք մեր առջև դնում են մեր առաջնորդները, լուծվում են իշխանության բոլոր մակարդակներում և դրական արձագանք են գտնում քաղաքացիական հասարակության շրջանում»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների հերթական՝ 26-րդ հանդիպումը: Դրան կնախորդեն միջկառավարական հինգ հանձնաժողովների նիստերը։

1lurer.am