Ալիև. Հայաստանը պետք է պատժամիջոցների ենթարկվեր, ինչպես Իրաքը Սադդամի օրոք
Վերջերս, արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Հայաստանը պետք է ենթարկվեր պատժամիջոցների, ինչպես Իրաքը՝ բռնապետ Սադդամ Հուսեյնի օրոք:
Գերմանական ERD հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, ղարաբաղյան վերջին պատերազմում ռազմական օգնություն է ստացել Թուրքիայից և օգտագործել Սիոնիստական ռեժիմի արտադրած զենքեր: Նա ասել է. «Հայաստանը պետք է անմիջապես պատժամիջոցների ենթարկվեր, ինչպես Իրաքը, երբ Սադդամ Հուսեյնն օկուպացրեց Քուվեյթը. Եթե նույնը լիներ Հայաստանի հետ, նրանք դուրս կբերեին իրենց ուժերը»։
Նա հավելել է, որ Բաքուն տարիներ շարունակ ունեցել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը օգտագործվել է 2016 թվականին Հայաստանի հետ բախումներում։
Հարցին, թե ո՞վ է սկսել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, Ալիևը պատասխանել է, որ Հայաստանն է սկսել պատերազմը և որ կան դա հաստատող բազմաթիվ ապացույցներ, քանի որ առաջին զոհերը եղել են Ադրբեջանի քաղաքացիական անձինք և զինվորականներ։
Չնայած խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, կողմերը շարունակում են միմյանց մեղադրել համաձայնագիրը խախտելու մեջ։