Չինաստանը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ-ի զեկույցը
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցը։
Reuters-ի փոխանցմամբ, Վան Վեն Բինը կիրակի օրը տարածած հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայության գաղտնազերծված զեկույցը, որում ասվում է, որ կորոնավիրուսի բռնկման աղբյուրը լաբորատորիայից է, անհիմն է։
«Հազար անգամ կրկնվող սուտը դեռ սուտ է»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Վան Վեն Բինը հավելել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները «հայտնի են իրենց ստերով ու խարդախությամբ»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ԱՄՆ-ին կոչ է արել միջազգային փորձագետների համար բացել Ֆորտ Դետրիկի իր լաբորատորիան :
«Կորոնավիրուսի ծագման հարցը լուրջ և բարդ խնդիր է, որը հնարավոր է հետաքննել միայն ամբողջ աշխարհի գիտնականների համագործակցությամբ»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։