Ադրբեջանը «օդ-օդ» հրթիռներ է ստացել Սիոնիստական ռեժիմից
Ադրբեջանը վերջերս իսրայելական արտադրության «օդ-օդ» հրթիռներ է ստացել իր ՄիԳ-29 կործանիչների համար։
Ըստ «Հաքին.ազ» ռուսալեզու լրատվական կայքի, այդ հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրած Derby հրթիռների արդիականացված տարբերակն են:
Հաղորդման համաձայն՝ այս հրթիռները ներկայումս գտնվում են Ադրբեջանի ՌՕՈւ-ի տրամադրության տակ՝ ՄիԳ-29 կործանիչներում օգտագործելու համար։
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել էր Բաքվի ու Սիոնիստական ռեժիմի միջև գաղտնի հարաբերությունների առկայությունը և Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռեժիմի ներկայության ամսին լուրերը:
Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ 44-օրյա պատերազմում, Ադրբեջանը լայնորեն կիրառեց նաև թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը և «Հարոպ» գրոհային ու մահապարտ անօդաչու սարքերը: