Գերմանիան շարունակում է զենք վաճառել մարդու իրավունքները խախտող երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i154840-Գերմանիան_շարունակում_է_զենք_վաճառել_մարդու_իրավունքները_խախտող_երկրներին
Զենքի վաճառքի վերաբերյալ Գերմանիայի կառավարության վերջին զեկույցի համաձայն, մարդու իրավունքների ոտնահարման վիճելի միտումը նվազում է, սակայն դեռ շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 12:16 Asia/Tehran
  • Գերմանիան շարունակում է զենք վաճառել մարդու իրավունքները խախտող երկրներին

Զենքի վաճառքի վերաբերյալ Գերմանիայի կառավարության վերջին զեկույցի համաձայն, մարդու իրավունքների ոտնահարման վիճելի միտումը նվազում է, սակայն դեռ շարունակվում է:

Հունվարից հունիս ամիսներին Գերմանիայի կառավարությունը հաստատել է մոտ 2,3 միլիարդ եվրո արժողությամբ զենքի արտահանման թույլտվությունը։

Չորեքշաբթի օրը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ գերմանական զենքի արտահանումը 2016-ից 2018 թվականներին պարբերաբար նվազել է,  2019 թվականին հասնելով մոտ 8,015 միլիարդ եվրոյի:

Գերմանիայի զենքի արտահանման լիցենզիաները 2020 թվականին կրկին նվազել են ավելի քան մեկ քառորդով՝  հասնելով մինչև 5,82 միլիարդ եվրոյի։ Այս միտումը շարունակվել է նաև 2021 թվականի առաջին կիսամյակում։

Զեկույցի համաձայն՝  զենքի արտահանման քաղաքականությունը վիճելի հարց է Գերմանիայի կառավարությունում։

2015-2019 թվականներին Գերմանիան զենք արտահանող չորրորդ երկիրն էր ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից հետո՝ իրականացնելով աշխարհում զենքի համաշխարհային առևտրի մոտավորապես 6 տոկոսը: