Գերմանիան շարունակում է զենք վաճառել մարդու իրավունքները խախտող երկրներին
Զենքի վաճառքի վերաբերյալ Գերմանիայի կառավարության վերջին զեկույցի համաձայն, մարդու իրավունքների ոտնահարման վիճելի միտումը նվազում է, սակայն դեռ շարունակվում է:
Հունվարից հունիս ամիսներին Գերմանիայի կառավարությունը հաստատել է մոտ 2,3 միլիարդ եվրո արժողությամբ զենքի արտահանման թույլտվությունը։
Չորեքշաբթի օրը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ գերմանական զենքի արտահանումը 2016-ից 2018 թվականներին պարբերաբար նվազել է, 2019 թվականին հասնելով մոտ 8,015 միլիարդ եվրոյի:
Գերմանիայի զենքի արտահանման լիցենզիաները 2020 թվականին կրկին նվազել են ավելի քան մեկ քառորդով՝ հասնելով մինչև 5,82 միլիարդ եվրոյի։ Այս միտումը շարունակվել է նաև 2021 թվականի առաջին կիսամյակում։
Զեկույցի համաձայն՝ զենքի արտահանման քաղաքականությունը վիճելի հարց է Գերմանիայի կառավարությունում։
2015-2019 թվականներին Գերմանիան զենք արտահանող չորրորդ երկիրն էր ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից հետո՝ իրականացնելով աշխարհում զենքի համաշխարհային առևտրի մոտավորապես 6 տոկոսը: