Ալիև. Բաքուն տարիներ շարունակ ունեցել է սիոնիստական անօդաչու թռչող սարքեր
Նոյեմբեր 05, 2021 05:17 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահը խոստովանել է, որ Բաքուն սիոնիստական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում 2016 թվականից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին ասել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից արտադրված անօդաչու սարքերը երկար տարիներ օգտագործվել են Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը նախապես հայտարարել էր 2022 թվականին երկրի համար ռազմական և անվտանգության ծախսերին 4,5 միլիարդ դոլար հատկացնելու մասին։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ռազմական տեխնիկայի խոշորագույն ներկրողներից մեկն է աշխարհում, և վերջին շրջանում այդ երկրի կողմից սպառազինության գնման տեմպերն արագացել են, ինչը խորհելու առիթ է տալիս:
Պիտակ