Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն սահմանազատման և սահմանագծման արդյուքնում
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հիմքը սահմանազատումն ու սահմանագծումն է:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումում հայտարարել է.«Բացի այս երկու երկրներից, սահմանների դելիմիտացիայից և դեմարկացիայից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»։
Նա հավելել է.«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի արդյունքները նոր հորիզոններ են բացել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: 44-օրյա պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրով, ըստ որի Ղարաբաղի որոշ հատվածներ հանձնվեցին Բաքվին: