Ցույցեր ընդդեմ կլիմայի փոփոխության հարցում Ֆրանսիայի կառավարության քաղաքականության
Ռեն քաղաքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել կլիմայի փոփոխության հարցում Ֆրանսիայի կառավարության քաղաքականության դեմ։
Ըստ Fars News գործակալության, շուրջ հազար ցուցարարներ շաբաթ օրը բողոքի ցույցեր են անցկացրել Ֆրանսիայի կառավարության քաղաքականության դեմ: Ցույցի ընթացքում ոստիկանությունը բռնություն է կիրառել ցուցարարների նկատմամբ: Նման ցույցեր են կայացել նաև Բրիտանիայի Գլազգոյում:
Բացի կլիմայի փոփոխության հարցում Ֆրանսիայի կառավարության քաղաքականության դեմ բողոքողներից, բողոքի ակցիաներին մասնակցել են նաև դեղին բաճկոնավորները և հակաֆաշիստական խմբեր։ Ռենի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։
Ցուցարարները համաշխարհային առաջնորդներին կոչ են արել քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և հանուն կայուն էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ: